Wednesday, December 5, 2012

Ասմունքի փառատոն` նվիրված հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի 115-ամյակին


     


   Արդեն տասը տարի շարունակ Հայաստանի Հանրապետության Կրթության և գիտության նախարարությունը ՀՀ գրողների միության և Չարենցի տուն-թանգարանի հետ համատեղ կազմակերպում է ասմունքի ամենամյա փառատոն:
        Ասմունքի փառատոնն այս տարի նվիրված էր Եղիշե Չարենցի ծննդյան 115-ամյակին:
Փառատոնին մասնակցում էին 9-12-րդ դասարանի այն աշակերտները, որոնք հաղթող էին ճանաչվել մրցույթի մարզային (Երևանի քաղաքային) փուլում: 


        Ներկայացվող ծրագիր-ուղեցույցի պահանջներին համապատասխան՝ փառատոնի հանրապետական փուլի մասնակիցները ներկայացնում էին Եղիշե Չարենցի բանաստեղծություններից :

       Փառատոնի բոլոր հաղթողներին ՀՀԿ Կանանց խորհուրդը նվիրեց գրքեր:

No comments:

Post a Comment