Monday, December 10, 2012

«Լավագույն փորձը միջխորհրդարանական համագործակցության եւ խորհրդարանական դիվանագիտության բնագավառում» խորագրով կլոր սեղան Ծաղկաձորում


Դեկտեմբերի 8-10-ը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի եւ ԵԱՀԿ երեւանյան գրսենյակի նախաձեռնությամբ Ծաղկաձորում տեղի ունեցավ «Լավագույն փորձը միջխորհրդարանական համագործակցության եւ խորհրդարանական դիվանագիտության բնագավառում» կլոր սեղան, որի ընթացքում ներկայացվեցին ԱՊՀ, ԵԱՀԿ, «Եվրանեսթ», ԵԽ, ՀԱՊԿ եւ ՍԾՏՀ խորհրդարանական վեհաժողովների գործունեությունն ու դրանցում Ազգային ժողովի խորհրդարանական պատվիրակությունների մասնակցությունը, խորհրդարանական դիվանագիտության դերը Հայաստանի արտաքին քաղաքականության խթանման գործում, այս ուղղությամբ առկա մարտահրավերները: Քննարկումներին մասնակցեցին Ազգային ժողովի միջխորհրդարանական պատվիրակությունների անդամները, փորձագետներ, ՀՀ ԱԳՆ, միջազգային կառույցների, ինչպես նաեւ ԼՂՀ ԱԺ ներկայացուցիչներ:

Կարեւորելով կլոր սեղանի անցկացումը, ՀՀ Աժ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը նշեց, որ քսանամյա խորհրդարանական գործունեության մեջ աչքի է ընկել եւ գնալով ավելի զարգացում է ապրում արտաքին գործառույթը՝ թե միջազգային կառույցներում ԱԺ-ի պատվիրակությունները, թե բարեկամական խմբերն ու հաձնաժողովները գնալով ավելի ակտիվ են դառնում եւ առավել մեծ ներդրում են ունենում ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում: Նա ողջունեց քննարկումների նման ձեւաչափը, որտեղ խորհրդարանի բոլոր միջազգային պատվիրակությունները խմբային աշխատանքի շնորհիվ ի մի կբերվեն այն աշխատանքները, որոնք կատարվում են տարբեր միջազգային հարթակներում:
Ամփոփելով կլոր սեղանի արդյունքները՝ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը նշեց, որ առաջին անգամ կազմակերպվող ներկայացուցչական նման միջոցառման ժամանակ փորձ արվեց մշակել ընդհանուր վարվելաձեւ, քաղաքականություն, միջազգային ասպարեզում կատարել ուժերի բաժանում գործադիրի եւ օրենսդիրի միջեւ, ներուժի բաժանում եւ մեկտեղում դասական ու խորհրդարանական դիվանագիտության միջեւ: «Մենք հասկանում ենք, որ դասական եւ խորհրդարանական դիվանագիտությունները երկրի արտաքին քաղաքական օրակարգի հնչեցման երկու տարբեր հնարավորություններ են: Շատ հաճախ այն, ինչ չեն կարողանում ասել գործադիր մարմինները, դրանք կարող են եւ պարտավոր են ասել պատգամավորները՝ խորհրդարանական միջազգային հարթակներում»,-ասաց Աժ փոխնախագահը:

No comments:

Post a Comment