Saturday, December 15, 2012

ՀՀԿ 14-րդ համագումար


ՀՀԿ կանանց խորհուրդը սատարում է Սերժ Սարգսյանի թեկնածությունը:ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը իր ելույթում նշեց.<<ՀՀԿ-ն Հայաստանի քաղաքացիներին երկրի նախագահի պաշտոնում ընտրվելու համար թեկնածու է առաջադրում պատերազմի ու խաղաղության փորձություններով անցած մարդու, ով մեկ անգամ արդեն առիթ ունեցել է ապացուցելու ժողովրդի ընտրության ճիշտ ու արդարացի լինելը, ով պատրաստ է պատասխանատվություն ստանձնել` առաջիկա հինգ տարիներին շարունակել սկսած բարեփոխումները, խորացնելու և անշրջելի դարձնելու հաջողությունները, վերացնելու թերություններն ու սխալները, որոնք կան ու որոնց գոյությունը ոչ ոք չի ժխտում, որովհետև ՀՀԿ-ն միշտ էլ բաց աչքերով է նայել իրականությանը և երբեք չի հերքել ու չի խուսափել դժվարություններից>>: Այնուհետև, անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին, Հ. Նաղդալյանը նշեց. «Նախընտրական նախորդ ժամանակահատվածի համեմատությամբ, քաղաքական դաշտն այսօր գործում է բնականոն և օրինաչափ: Բազմակուսակցական համակարգը մեր երկրում օր օրի կայանում է ու ամրապնդվում: Կուսակցությունների օրակարգում քննարկվող հարցերի բովանդակությունը դա է հաստատում: Քաղաքական ուժերը դարձել են ավելի պատասխանատու իրենց որոշումներում: Փոխադարձ հարգանքի, հանդուրժողականության, ըմբռնումի մթնոլորտի հաստատումը հասարակության բոլոր խավերում ՀՀԿ-ն համարում է իր կարևորագույն ձեռքբերումներից մեկը»:

No comments:

Post a Comment