Friday, December 7, 2012

ՙՊԵՏՔ Է ՎԵՐ ԴԱՍԵՆՔ ՊԵՏԱԿԱՆ ՇԱՀԵՐԸ ԲՈԼՈՐ ՇԱՀԵՐԻՑ՚.Հարցազրույց ՛Իրավունք՛ թերթում

Իրավունք Թերթ - Թեմա
Ուրբաթ, 07 Դեկտեմբեր 2012 00:00


Երեքշաբթի օրը ԱԺ հայտարարությունների ժամին ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՌՈՒԶԱՆՆԱ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ հանդես եկավ շատ հետաքրքիր հայտարարությամբ, որի առնչությամբ ՙԻրավունքը՚ մի շարք հարցեր ուղղեց պատգամավորին:
- Դուք Ձեր հայտարարությունում նշել էիք, որ այսօր ՀՀԿ-ն պատրաստ է կանգնել պառակտվածության եւ անհամերաշխության դեմ: Կնշեք, թե ում միջեւ պառակտվածության մասին է խոսքը:
- Ես նկատի ունեմ ընդհանրապես հասարակությանը, ինչպս նաեւ այն բոլոր քաղաքական ուժերը, որոնք պատրաստ են երկխոսության եւ ամրագրված են գաղափարի մեջ: Ի վերջո ուզում ենք, որ մեր երկրի ներսում ամեն քաղաքական ուժ անկախ իր գաղափարից հասկանա, որ մենք մեկ ազգ ենք, մեկ պետություն եւ պետք է վեր դասենք պետական շահը, բոլոր մնացած շահերից:
- Դուք նշել եք նաեւ, որ կյանքը փոխվել է դեպի լավը, իհարկեª դանդաղ: Ինչ ակնհայտ փոփոխություններ եք դուք նկատում, եւ ինչու են դրանք դանդաղ ընթանում:
- Ունենք լուրջ առաջընթաց կրթության ոլորտում, եւ եթե մինչ այդ չունեինք մեր հայալեզու դասագրքերը, ապա հիմա, լավ թե վատ, ունենք, այդ թվումª անվճար դասագրքերի տրամադրումը, ունենք առարկայական ծրագրեր ու չափորոշիչներ: Սոցիալական ոլորտում, սոցիալական փաթեթների ներդրւմը բավականին կթեթեւացնեն բոլոր պետական աշխատողների հոգսերը առողջապահական եւ հանգստի մեկնելու առումով: Փոփոխությունները շատ են, եւ մենք պետք է նկատենք դրանք ու գնահատենք: Իսկ դանդաղ ընթանալը կայանում է նրանում, որ մեր քայլերը ավելի մտածված են եւ հաստատուն, եւ չենք ձգտում արագության հաշվին սխալ քայլեր կատարել: Հաջողությունը կայանում է ոչ թե արագության մեջ, այլ ճիշտ ընտրած ճանապարհի: Չմոռանանք, որ տարիներ շարունակ մեր երկիրը ունեցել է խնդիրներ, որոնք իներցիայով եկել են նախկինից: Դրա համար մեք չենք գնում հեղափոխական ճանապարհներով, այլ ավելի կառուցողական, իրատեսական, ճիշտ ընտրված, հստակ, հաստատուն:
- ԲՀԿ առաջնորդը հայտարարություն է կատարել ասելով, որ կոռումպացված իշխանությունը չի կարող պայքարել կոռուպցիայի դեմ, որի առնչությամբ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել է, որ ամոթ է նման բան ասելը, դուք ի±նչ կասեք:
- Ես կիսում եմ պարոն Շարմազանովի կարծիքը, որովհետեւ չի կարելի նման գնահատական տալ ամբողջ իշխանությանը տարբեր քաղաքական ուժերի կողմից: Իսկ ինչպես գիտեք, այսօր գործող իշխանությունն ունի հակակոռուպցիոն ծրագիր, դա նշանակում է, որ իշխանությունն անբողջությանբ չի կարող կոռումպացված լինել եւ այդ հայտարարությունը, իրոք, անհիմն է:
- Նախորդ տարիներին կարծիքներ էին հնչում այն մասին, որ մինչ 2012թ. ԱԺ ընտրությունները ակտիվ պայքար էր մղվում կոռուպցիայի դեմ, իսկ հիմա հայտարարում են, որ չկա նման պայքար, համամի±տ եք:
- Ամբողջ հակասությունը հենց դրա մեջ է, որ չէր կարող այս մի քանի ամսում միայն ակնհայտ դառնար, որ երկրում կա կոռուպցիա: Իհարկե, կան շատ խնդիրներ, որոնց ուղղությամբ աշխատում են մեր իշխանությունները, եւ հենց իրենք են այն շահագրգիռ կողմը, որպեսզի արագ եւ արդյունավետ բացահայտվեն ու վերանան կոռուպցիոն երեւույթները մեր երկրում:
- Անդրադառնալով կրկին Ձեր հայտարարությանը, Դուք այնտեղ նշել եք, որ հասարակության մեջ կան բացասական երեւույթներ, որոնք մենք ժառանգել ենք անցյալից: Ի±նչ երեւույթների մասին է խոսքը եւ ո±ւմ նկատի ունեք անցյալից ասելով:
- Բացասական երեւույթ ասելով նկատի ունեմ հանդուրժողականության, բարոյական արժեքների, հավատի պակասը, իսկ հավատալ պետք է, որովհետեւ առաջընթացի օրինակներ այսօր շատ կան: Չմոռանանք որ տարիներ առաջ, այն մութ տարիներին ուսուցիչները ընդհանրապես, ամիսներով, աշխատավարձ չէին ստանում, բայց դեռ շարունակում էին մնալ ակտիվ քաղաքացիներ, մասնակցել ընտրություններին, իրենց երկրի կայացմանը: Իսկ բացասական երեւույթների վերացման ուղղությամբ այսօր կա հստակ ծրագիր: Մի քանի անգամ բարձրացվել է աշխատավարձը, կրճատվել է գործազրկությունը: Մեր երկրի նախագահն որդեգրել է պայքարի այն ուղին, որը տանում է կառուցելու դեպի ավելի լավ Հայաստան յուրաքանչյուրի համար:
- Տիկին Մուրադյան Դուք նշել եք նաեւ, որ հարկավոր է համագործակցել ու կառուցողական երկխոսություն ծավալել: Ո±ւմ հետ եք պատկերացնում երկխոսություն, այն դեպքոում, երբ ԲՀԿ-ն իշխանություններին կոռումպացված է համարում, ՀԱԿ-ը անվանում է ավազակապետություն, ՀՅԴ-ն եւ մնացածը իշխանափոխություն են պահանջում:
- Մենք պատրաստ ենք ողջամիտ երկխոսության, ինչպես հասարակության տարբեր խավերի, այնպես էլ բոլոր քաղաքական ուժերի հետ: Իսկ երկխոսություն դեռեւս չի նշանակում համաձայնվել այն մեղադրանքների հետ, որոնք բարձրաձայնում են այդ քաղաքական ուժերը, այլ նման թյուրըմբռնումները կարող են բացահայտվել հենց երկխոսության ժամանակ: Երկխոսության ենք գնում, որպեսզի շատերը հիշեն, որ իրենք եւս պատասխանատվություն են կրում այս պետության համար եւ չի կարելի պատասխանատվությունը վերջին պահին թողնել մեկի վրա:
- Դուք առաջարկում եք նոր տնտեսական քաղաքականություն, ինչպե±ս եք դա պատկերացնում:
- Դա առաջարկում է մեր կուսակցությունը, որի մասին կա մեր ծրագրային դրույթներում, որի հիմնական մեխն այն է, որպեսզի մեր երկրում բարելավվի յուրաքանչյուրի կյանքը:
- Ձեր հայտարարության մեջ նկատեցինք, որ ասում եք, որ ժողովուրդը իմաստուն է, եւ իր ճիշտ որոշումը կկայացնի: Ո±րն է այդ ճիշտ որոշումը եւ ի±նչ նկատի ունեք:
- Ես նկատի ունեմ, որ մեր ժողովուրդը կգնա ընտրության ոչ պահի տակ մտածված քայլով, այլ ավելի հստակ քայլերով, երբ նա տեսնում է այն ամենը, ինչ կատարվել է մինչ հիմա: Իսկ մեր ժողովուրդը իրոք իմաստուն է եւ իր ճիշտ որշումը կայացնում է, անկախ նրանից, թե որ քաղաքական ուժը ինչ կառաջարկի: Հնարավոր չէ, որ այս պահի ձեռքբերումները մեկ վայրկյանում թողնեն մի կողմ եւ այլ քաղաքական ուժերին աջակցեն, որոնք դեռ նոր պետք է գան ինչ-որ բան ապացուցելու համար:
- Դուք եւս կարծո±ւմ եք, որ նախագահական ընտրություններում պայքար է գնալու երկրորդ տեղի համար:
- Ես կարծում եմ, որ մենք բոլորս տեսնում ենք արված գործը եւ գնահատում ու գիտակցում ենք, որ այն ամուր հիմքերը, որոնք դրվել են վերջին տարիներին ավելի չերեւացող են, քան այն վերնաշենքը, որ նոր պետք է կառուցվի այդ հիմքերի վրա: Ուստի վստահ ենք, որ իր սկսած գործը շարունակելու է գործող նախագահ Սերժ Սարգսյանը, իսկ երկրորդ, երրորդ տեղերի պայքարը չեն կարող ազդեցություն ունենալ նախագահի ընտրության վրա:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

No comments:

Post a Comment