Wednesday, February 6, 2013

Իրեն հարգող յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է մասնակցել ընտրություններին


<Ներկայումս ընթանում են գաղափարների, ծրագրերի, պայքարի ընտրություններ: Մենք պարտավոր ենք այնպիսի ընտրություններ անցկացնել, որ և՛ հասարակությունը արդյունքներին հավատա, և՛ ընդունելի լինի միջազգային հանրության կողմից>,- հարցին, թե ինչպես կբնութագրեք նախընտրական պայքարը Հայաստանում, ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը:

<Մեր պետության համար կենսական անհրաժեշտություն են բարեփոխումները, որոնց շրջագծում է նաև հասարակության սպասումների արդարացումը: Մենք համոզված ենք, որ նախագահը դա անելու է` որքան էլ բարդ լինի, ցավոտ, միևնույն է, յուրաքանչյուր բարեփոխում միշտ էլ ունենում է տարբեր գնահատականներ, դժգոհներ գտնվում են, դիմադրողներ ու քննադատողներ` նույնպես:
Բարեփոխումներն ուղղակի այլընտրանք չունեն մեր երկրի համար, նրանք այլևս իրականացման ճանապարհին են, անկախ նրանից՝ ուզում ենք այն տեսնել, թե՝ ոչ:

Ընդհանրապես բոլոր երկրներում էլ պաշտոնավարող նախագահի երկրորդ ժամկետը ավելի բարենպաստ է՝ բարեփոխումներ իրականացնելու առումով>- նշեց Ռ. Մուրադյանը:
Հարցին, թե շատ է խոսվում այն մասին, որ հասարակությունը իշխաությունների վարած քաղաքականության պատճառով կորցրել է ընտրական գործընթացների նկատմամբ հավատը, վերջինս պատասխանեց. «Առաջնորդվենք այս սկզբունքով՝ <Իմ մասնակցությամբ ես կարող եմ նշանակալիորեն ազդել իմ երկրի կյանքի բարելավման վրա: Եկենք չմոռանանք, որ ձայնի իրավունքը՝ դա հիմնարար իրավունքներից է, առանց որի մյուս իրավունքները անիմաստ են դառնում: Պետք է գործի այն սկզբունքը, որ ընտրություններն անհրաժեշտ են ոչ թե կառավարությանը, այլ քաղաքացիներին: Յուրաքանչյուր իրեն հարգող քաղաքացի պարտավոր է մասնակցել ընտրություններին: Ինչո՞ւ: Որպեսզի հետո ինքն էլ լիիրավ պահանջատեր լինի>:
Նյութի աղբյուրը` http://www.aysor.am/am/news/2013/02/06/ruzanna-muradyan/
                            06.02.2013, 19:41
 

No comments:

Post a Comment