Saturday, April 6, 2013

Քաղաքապետի ընդունելություն՝ Մայրության և գեղեցկության տոնի առիթով

Մայրության և գեղեցկության տոնին ընդառաջ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանի ճեմասրահում հյուրընկալել է Երևանի ավագանու կին անդամներին և պատվավոր քաղաքացիներին, զանգվածային լրատվամիջոցների կին ներկայացուցիչներին, մայրաքաղաքի մշակույթի և սպորտի ոլորտների կին ներկայացուցիչներին ու համատիրությունների աշխատանքը ղեկավարող կանանց:
Ողջունելով և նախապես շնորհավորելով տոնի առթիվ՝ քաղաքապետը ներկա կանանց մաղթել է անսպառ հմայք ու երևանյան գրավչություն:
<<Դուք մեր հասարակական կյանքում դերակատարում ստանձնած մարդիկ եք և օր օրի ավելի ու ավելի կարևորվում է ձեր ակտիվ մասնակցությունն ու ներգրավվածությունը տարբեր բնագավառներում: Հարգարժան տիկնայք, շնորհավորելով ձեզ՝ ուզում եմ նաև համոզմունք հայտնել, որ մենք միասին, օր առաջ, կունենանք այն մայրաքաղաքը, որի մասին հոգու խորքում երազում է յուրաքանչյուր հայ: Ավելի կոնկրետ՝ Երևան, որն ավելի լա՛վն է լինելու>>,- ընդգծել է քաղաքապետը:
Մայրության և գեղեցկության տոնի առիթով կազմակերպված ընդունելությանը ներկա կանանցից մի քանիսը արժանացել են քաղաքապետի պարգևների:

No comments:

Post a Comment