Monday, January 28, 2013

«Ընտանիքի անդամները չեն կարող ազդել միմյանց որոշումների վրա, ուր մնաց թե մանկավարժներն ազդեն»


Գրեթե յուրաքանչյուր ընտրության ժամանակ խոսվում է, որ դպրոցները պետք է հեռու պահել քաղաքականությունից ու ընտրական գործընթացներից: Հատկապես, որ մանկավարժները չմասնակցեն ոչ մարդկանց տեղամասեր բերելու, ոչ աշակերտներին սպառնալու, որ նրանց ծնողներն իրենց նախընտրած թեկնածուին ընտրեն, ոչ էլ այլ գործողությունների, որոնք մանկավարժին պատիվ չեն բերում:
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Երեւանի թիվ Գր. Զոհրապի անվան թիվ 43 դպրոցի նախկին տնօրեն Ռուզաննա Մուրադյանը համաձայն չէ, որ մանկավարժները ընտրական գործընթացների անմիջական մասնակիցներ են:
«Նման բան չկա եւ չի կարող լինել: Չթերագնահատենք մեր քաղաքացիներին, քանի որ մարդկանց քաղաքացիական գիտակցությունը բարձր մակարդակի վրա է, եւ քվեախցիկում ամեն մեկը քվեարկում է այնպես, ինչպես ինքն է ցանկանում»,-«Հետքի» հետ զրույցում ասաց Ռուզաննա Մուրադյանը:
Պատգամավորի խոսքերով` այսօր մեր քաղաքացիներն այնքան վճռական են իրենց որոշումների մեջ, որ նույնիսկ ընտանիքի անդամները չեն կարող ազդել միմյանց որոշումների վրա, ուր մնաց թե մանկավարժները ազդեն:
«Կարծում եմ մեր մանկավարժները խորհրդի կարիք չունեն եւ որպես ՀՀ քաղաքացիներ պետք է մասնակցեն ընտրություններին»,-ավելացրեց պատգամավորը:

00:51, 28 հունվարի, 2013
Աղբյուրը` http://hetq.am    
Հարցազրույցը վարեց Գրիշա Բալասանյանը

No comments:

Post a Comment