Wednesday, January 23, 2013

Մշակվում է ուսուցիչների էթիկայի նորմերի մասին փաստաթուղթ


Հանրապետությունում ստեղծվել է <Դպրոց կենտրոնների միություն> իրավաբանական անձանց միություն, որի նախագահն է նախկինում Երևանի թիվ 43 դպրոցի տնօրեն, այսօր խորհրդարանում ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Կրթության, գիտության և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ  Ռուզաննա Մուրադյանը:
DSC03426
2013թ.հունվարի 23-ին Երևանի Գրիգոր Զոհրապի անվան թիվ 43 ավագ դպրոցում անցկացվեց հերթական միջոցառումը մարզային դպրոցների տնօրենների մասնակցությամբ, որին մասնակցում էին նաև. ՀՀ ԿԳՆ <Կրթական ծրագրերի կենտրոն> ԾԻԳ-ի  ենթածրագրերի ղեկավար Կարեն Մելքոնյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի տեղակալ Սիլվա Աչոյանը, Սյուզի Մակեյանը, Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության պատմության ամբիոնի դոցենտ Սիլվա Պետրոսյանը, Կրթության ազգային ինստիտուտի բնագիտամաթեմատիկական առարկաների բաժնի վարիչ, <Մարդ և հասարակություն> ամսագրի գլխավոր խմբագիր Սարիբեկ Հակոբյանը, Երևանի հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Մարատ Ատովմյանն ու Երևանի 181 հիմնական դպրոցի փոխտնօրեն Անահիտ Զոհրաբյանը: Նրանք քննարկում էին <Ուսուցչի էթիկայի նորմերը:
DSC03388
Նախ` Ռուզաննա Մուրադյանը ներկայացրեց <Դպրոց կենտրոնների միության> նախապատմությունն ու անցած ճանապարհը. <Օրերս Ծաղկաձորում կազմակրպվեց սեմինար, որտեղ դպրոցների զարգացման ծրագրի աշխատանքային խումբը` 30 տնօրենների համար, ներկայացրեց իր ստեղծած փաստաթղթերի փաթեթը, տեղի ունեցավ քննարկում, իսկ այս օրերին դրանք տեղայնացվում են դպրոցներում, որտեղ և կստղծվեն արդեն իրնց զարգացման փաթեթները և արդեն կներկայանան աշխատանքային խմբերով: Այսպես` հետադարձ կապի արդյունքում, կստեղծվի մի մոդել, որը կներդրվի կրթական համակարգում>: Այդ նույն խումբը սկսել է մշակել նաև <Ուսուցչի էթիկայի նորմերը, որը մեր հանրապետությունում ինելու է առաջինն իր տեսակով և տարածվելու է կրթական ամբողջ համակարգում: Հավաքվածները փորձագիտական քննության առան էթիկայի նորմերի փաստաթուղթն, ինչպիսին այն պետք է լինի, ինչպիսին կուզնային, որ լիներ: Ռուզաննա Մուրադյանը հայտնեց նաև, որ առաջիկայում պատրաստվում են դրամաշնորհներ տրամադրել. <Լավագույն նախագիծ>, <Ինովացիոն մտքեր> ունեցող դպրոցներին:
DSC03311
Փաստորեն` ստեղծված է մի կառույց, ի դեմս <Դպրոց կենտրոնների միության>, որն անմիջականորեն իր աջակցությունն է բերում Հայաստանում կրթական բարեփոխումների իրականացմանը, որտեղ յուրաքանչյուր կրթական ոլորտի մասնագետ ու գործնականում դրանով զբաղվող անձը հնարավորինս կգտնի իր բոլոր հարցերի պատասխանները …
Աղբյուրը` http://mitk.am     24.01.2013թ.                                                                                               Նինել ՄԱՆՈՒԿՅԱՆ

No comments:

Post a Comment