Thursday, January 31, 2013

ՀՀԿ Շենգավիթի տարածքային կազմակերպություններում ՀՀԿ կանանց խորհուրդը սեմինար - դասընթաց է անցկացրել

 ՀՀԿ կանանց խորհրդի կողմից անցկացվող "Ինչպես կազմակերպել քարոզարշավ" խորագիրը կրող սեմինար - դասընթացը հունվարի 31-ին տեղի ունեցավ ՀՀԿ Շենգավիթի տարածքային կազմակերպություններում: Հանդիպման մասնակցում էին ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, գաղափարա-քարոզչական հանձնախմբի նախագահ Ռուզաննա Մուրադյանը, Երևանի քաղաքապետարնի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, ՀՀԿ Շենգավիթի կանանց խորհրդի նախագահ Արմինե Վարդանյանը, ՀՀԿ Շենգավիթի տարածքային կազմակերպության նախագահի տեղակալ Արայիկ Աբրահամյանը, կանանց խորհրդի անդամներ:
Հանդիպման ժամանակ քննարկվեց և ամփոփվեց աշխատանքային ծրագիր, քարոզարշավի ընթացքը, ինչպես նաև դասընթաց քարոզարշավ անցկացնելու վերաբերյալ: Վաղը հանդիպումը նախատեսված է Արմավիրի մարզի ՀՀԿ տարածքային գրասենյակում:

Նյութի աղբյուրը`  www.hhk.am     31.01.2013թ

No comments:

Post a Comment