Saturday, January 19, 2013

Հայ պաշտոնյա կանայք


Փոխվում են ժամանակները և դրա հետ մեկտեղ մարդկանց պատկերացումները շատ ու շատ հարցերի շուրջ: Եթե տարիներ առաջ կին պաշտոնյա ասվածը շատերի կողմից կարող էր լուրջ չընդունվել և, ավանդույթի համաձայն, պետական կառավարման համակարգում բարձր պաշտոններ էին զբաղեցնում բացառապես տղամարդիկ, ապա այժմ պատկերն այլ է: Հայաստանի պետական համակարգում կանայք ևս ունեն իրենց դերը, համապատասխանաբար նաև պաշտոնները՝ թեև պետք է արձանագրել, որ փոքր մասշտաբով: ՀՀ գործադիր մարմնում կին նախարարները երկուսն են, իսկ ահա օրենսդիրում կին պատգամավորները՝ 13-ը, ի դեպ՝ նախորդ նստաշրջանի համեմատ՝ ավելի շատ:
Համաձայն ՀՀ օրենսդրության՝ ԱԺ-ում յուրաքանչյուր խմբակցության պատգամավորներից 5-րդը պետք է կին լինի:
Կանանց դերը մեր հասարակական-քաղաքական գործընթացներում տարեց տարի ավելի է կարևորվում. դրանում, ինչ խոսք, մեծ ներդրում ունեն հենց կանայք, ովքեր շատ հաճախ ավելի մեծ ակտիվություն են ցուցաբերում, քան տղամարդիկ:
Գենդերային հավասարությունը հասել է նրան, որ գալիք նախագահական ընտրություններում ցանկանում էր առաջադրվել կին, սակայն նրան ետ կանգնեցրեց, ոչ թե կին լինելը, այլ ֆինասնական խնդիրները:Իսկ քաղաքապետի ընտրությունների ժամանակ, եղել է նախադեպ։ Այն, որ հայ կանայք ղեկավար պաշտոններ են զբաղեցնում, դա բնավ չի նշանակում, որ հայ կնոջ կերպարը փոխվել է, ավելին` հայ կանայք բոլոր պաշտոններում, առանց դրա շարունակում են մնալ համեստ, քնքուշ, քաջ և, իհարկե, պորֆեսիոնալ։
Այսպիսով, ձեզ ենք ներկայացնում այն կանանց, ովքեր այժմ պետական ատյաններում զբաղեցնում են բարձր պաշտոններ։
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյան
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյան
ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյան
ԱԺ պատգամավոր Արփինե Հովհաննիսյան
ԱԺ պատգամավոր Նաիրա Կարապետյան
ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյան
ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայան
ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյան
ԱԺ պատգամավոր Մարինե Մարաբյան
ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյան
ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյան
ԱԺ պատգամավոր Կարինե Պողոսյան
ԱԺ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյան
ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյան
ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյան
Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյան
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավորվարչության 3-րդ վարչության պետի տեղակալգնդապետՆելլի Դուրյան

No comments:

Post a Comment