Wednesday, January 30, 2013

ՀՀԿ կանանց խորհուրդը անցկացրել է "Ինչպես կազմակերպել քարոզարշավ" խորագիրը կրող սեմինար - դասընթացը Կոտայքի մարզում




       2013թ.-ի հունվարի 30-ին տեղի ունեցավ ՀՀԿ կանանց խորհրդի կողմից անցկացվող ՚Ինչպես կազմակերպել քարոզարշավՙ խորագիրը կրող սեմինար - դասընթացը: Դասընթացների հերթական կանգառը Կոտայքի մարզի Նոր - Հաճնի ՀՀԿ տարածքային կազմակերպության գրասենյակում էր, ուր հավաքված էին մարզային կանանց ակտիվի ներկայացուցիչները: Հանդիպման մասնակցում էին ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, գաղափարա-քարոզչական հանձնախմբի նախագահ Ռուզաննա Մուրադյանը, Կոտայքի մարզային կանանց խորհրդի նախագահ Ջուլետա Բուբուշյանը, Նոր-Հաճնի տարածքային կազմակերպության կանանց խորհրդի նախագահ Հայկուշ Պետրոսյանը, մարզային և շրջանային կազմակերպության կանանց խորհուրդները:Հավել ենք, որ ՀՀԿ կանանց խորհուրդը ամեն օր հանդիպումներ է անցկացնում ինչպես մարզերում, այնպես էլ Երևանի ՀՀԿ տարածքային կազմակերպություններում: Այս հանդիպումների ժամանակ կանայք քննարկում և ամփոփում են իրենց աշխատանքային ծրագրերը, քարոզարշավի ընթացքը, ինչպես նաև անցկացնում են դասընթացներ քարոզարշավի վերաբերյալ:
      Հանդիպումներին մասնակցում են ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, կանանց խորհրդի անդամներ, մարզային և շրջանայնին կազմակերության նախագահներ: 





Նյութի աղբյուրը`  www.hhk.am     30.01.2013թ

No comments:

Post a Comment