Thursday, March 21, 2013

ԱՆԳԱՄ ՇԱՏ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՐԴԻԿ ՉԵՆ ԿԱՐՈՂ ՈՉ ԳՆԵԼ ԱՆՑՅԱԼԸ, ՈՉ ԷԼ ԽՄԲԱԳՐԵԼ


Եթե հետեւենք վերջերս փողոցներում տեղի ունեցող իրադարձություններին ու զարգացումներին, ապա կհասկանանք, որ գնալով հայ ազգը կորցնում է դարերի խորքից եկած իր ինքնատիպությունն ու սեփական դիմագիծը: Երիտասարդ աղջիկները զբաղվում են ինքնապախարակմամբ ու սոցիալական ցանցերով տարածում են սեփական անձի վերաբերյալ նեղ անձնական կյանքից տարբեր մանրամասներ, կարծես դրանով եւս մեկ անգամ ապացուցելով իրենց անճարությունն ու անկարողությունը:
Իզուր չեն ասում, որ երեխային դեռ օրորոցից է պետք դաստիարակել: Որոշ ծնողներ էլ կասեն, թե նամուսով աղջիկ ունեն, թե որ իրենք ադաթով շարժվող ընտանիք են եւ նմանատիպ այլ բաներ: Սակայն արի ու տես, որ նույն ադաթավոր ու իբր պարկեշտ աղջիկը ընկնելով անհասկանալի ծագումնաբանություն ունեցող  շրջապատ ու գայթակղվելով եւվրոստանդարտների բարքերով, փողոցում նստած, ամոթը կորցրած կարդում է այնպիսի հայտարարություններ, որ անգամ իրենց փոխարեն ամաչելով՝ ստիպված մեջբերում ենք. ՛՛Ուզում եմ՝ ինձ չասեն գնամ կոֆե դնեմ: Ուզում եմ բարձր ձայն հանել սեքսի ժամանակ, առանց անբարոական պիտակվելու՛՛ եւ այլն:
Դրսից հովանավորվող ֆեմինիստական շարժման դրսեւորումների մասին զրուցեցինք ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Ռուզաննա Մուրադյանի հետ:


՛՛ Ես ընդհանրապես  կողմնակից եմ պրոֆեսիոնալական շարժմանը,  եւ բոլորվին չեմ ուզում այդ պրոֆեսիոնալիզմի մեջ տեսնել, այսպես կոչվող,  սեռը: Հետեւաբար սեռի ծայրահեղացումը չեմ կարծում, որ կարող է շատ լավ ազդեցություն  ունենալ: Առավել կողմնակից եմ նրան, որ մարդուն դիտարկենք որպես ռեսուրս, որպեսզի մենք հենվենք նրա պրոֆեսիոնալիզմի վրա, որպեսզի նրան տեսնենք որպես պրոֆեսիոնալ մեկը, որը կկարողանա մասնակցել երկրի զարգացմանը, մասնակցի իր կարողությունների իրացմանը: Եթե մենք առանձնացնենք կանաց մի շարժում, հետո տղամարդկանց շարժում,  հասարակությունը պետք է տարանջատենք, որը չեմ կարծում լավագույն պայքարի միջոցներից է: Կարծում եմ. որ մեր ազգային հոգեկերտվածքը մեզ թույլ չի տալիս, որ մենք այսքան ծայրահեղանանք այս նույն սեռերի հարցում: Ինչ խոսք, ընդունում եմ, որ գենդերային խդիրներ կան: Սակայն գենդերային քաղաքականությունը ավելի լավացնելու, որոշ ոլորտներում կանանց թիվը ավելի մեծացնելու հարցում, պետք չէ դնել ու ամեն ինչ այսչափ ծայրահեղացնել, որովհետեւ մեր հոգեկերտվծքից մենք  կշեղվենք:
Երիտասարդությանը մենք պետք է զինենք ավելի առաջնորդության գիտելիքներով, որն իր մեջ ներառում է անձի ինքնակառավարումը, մարդու ուժեղ կողմերի վերհանումը: Երբ մենք երիտասարդին սովորեցնենք դեռ փոքր տարիքից կարողանալ ճիշտ կառավարել իր անձը, կարողանալ ճիշտ նպատակներ սահմանել, նաեւ ճիշտ ծրագրեր կազմել իր նպատակներին հասնելու ուղղությամբ, ապա յուարքանչյուր երիտասարդ՝ դա լինի կին, թե տղամարդ, երիտասարդ տղա թե աղջիկ, կկարողանա կյանքում հստակ դնել նպատակներ ու փորձել հստակ իրացնել դրանք:

ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ


No comments:

Post a Comment