Tuesday, March 12, 2013

«Միայն իմ դիակի վրայով». ՀՀԿ-ն վրեժ է լուծում ժողովրդից


12 Մարտի 2013 - 14:30

 

«Միայն իմ դիակի վրայով». ՀՀԿ-ն  վրեժ է լուծում ժողովրդից
«Րաֆֆի Հովհաննիսյանի բողոքը փաստացի չէ. ընտրությունների գործընթացից հետո բոլորս էլ սպասում էինք, որ վերջինս պետք է շնորհավորի ընտրված նախագահին, որին այսօր ամբողջ աշխարհն է շնորհավորել, բայց նման բան տեղի չունեցավ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը:
Վերջինիս համար Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը ընկալելի կլիներ, եթե այն տեղի ունենար ՍԴ–ի որոշումից հետո:

Ռուզան Մուրադյանի հետ բանավիճող «Բարեւի» շարժման ակտիվիստ Իզաբելլա Աբգարյանն էլ իշխանությունից ակնակալում է կոնկրետ քայլեր, որպեսզի մարդիկ չգնան գրոհի. «Ինձ մոտ տպավորություն է, որ ՀՀԿ-ն վրեժ է լուծում ժողովրդից, քանի որ չի ստացել իր ուզած ձայները»։

HayNews.am-ի հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի Րաֆֆի Հովհաննիսյանի հնչեցրած այն արտահայտությունները, թե «այստեղ՝ այս հրապարակում, իշխանությունը պետք է հանձնվի ժողովրդին», ինչպես նաեւ «միայն իմ դիակի վրայով…», արդյոք սա չի՞ նշանակում խոսել վերջնագրի կամ շանտաժի լեզվով` Իզաբելլա Աբգարյանը պատասխանեց. «Հանձնել իշխանությունը ժողվրդին՝ նշանակում է իշխանությունը պետք է վայր դնի մանդատները, նշանակում է ունենալ նոր կառավարություն, որի անդամները վստահություն կներշնչեն, ինչպես նաեւ ունենալ նոր մարզպետներ: Եվ ունենալով երկրի նախագահ՝ նա վստահություն կներշնչի ժողովրդին եւ նրա հետ կկապվեն բոլոր հույսերը»:

Ըստ նրա` «միայն իմ դիակի վրայով» արտահայտությունն էլ շանտաժ չէ, այլ կոնկրետ զգուշացում է, մարտահրավեր եւ կոնկրետ դրված պայման:

ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզան Մուրադյանն էլ, նույնպես մեկնաբանելով այդ արտահայտությունները, նշեց. «Ի՞նչ է նշանակում իր կյանքը դնել վտանգի տակ եւ ժողովրդին պահել լարված վիճակում: Մենք ոչ մեկի դիակի վրայով չենք անցնի, եւ դիակներ չեն էլ լինի»:
Նյութի աղբյուրը` http://haynews.am/hy/1363084486?fb_comment_id=fbc_520154098027644_5463978_520157158027338#fcba1a56c

No comments:

Post a Comment