Tuesday, March 12, 2013

Մենք ֆուտբոլային մրցումների դուրս չենք եկել, որ պատ շարենք ու տեսնենք, թե որ կողմն է ուժեղ. Ռուզաննա Մուրադյան


12 Մարտի 2013 - 15:42

- Դուք պետք է կարողանաք պատասխան տալ ժողովրդին, քանի որ այն ձեզ «ՈՉ» է ասել:
- Ինչի՞, 800 հազարը ավելի փոքր է, քան 500 հազարը:
- Իսկ ու՞ր է ձեր 800 հազար ժողովուրդը. մեր ընտրողները Ազատության հրապարկում են:
-
 Բայց մենք ֆուտբոլային մրցումների դուրս չենք եկել, որ պատ շարենք ու տեսնենք, թե որ կողմն է ուժեղ:

Այս երկխոսությունը տեղի էր ունենում ՀՀԿ պատգամավոր Ռուզան Մուրադյանի և «Ժառանգություն» կուսակցության համակիր Իզաբելլա Աբգարյանի միջև:
ՀՀԿ-ական պատգամավորը հայտարարեց, որ հիմա, երբ ընտրություններն ավարտվել են, հնարավորություն պետք է տրվի Սերժ Սարգսյանին, որ նա իրականացնի իր ծրագրերը. «Այն, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ է անում, ամենեւին էլ վերջը չի կարող լինել, իսկ հացադուլն էլ կարող է համագործակցության սկիզբ դառնալ»:
Բայց Իզաբելլա Աբգարյանը ՀՀԿ պատգամավորից այլ հարցի պատասխան էր ակնկալում.
 «Դուք տեղյակ ե՞ք, որ երաժշտական դպրոցի մի ուսուցչուհու ազատել են աշխատանքից զուտ այն պատճառով, որ նա չի կարողացել համապատասխան թվով աշակերտներ հավաքել, այսինքն՝ երաժշտական դպրոցը ուսուցիչների վրա երթուղային վարորդի պես դրել է քանակ ապահովվելու խնդիր, ու այսօր այդ մարդիկ հրապարակում են»:
ՀՀԿ պատգամավորը կոնկրետ չնշեց՝ որքանով է ճիշտ ու տեղին նման քայլերը, բայց ասաց, որ ՀՀԿ-ն երեբեք չի հերքել, որ երկրում կան խնդիրներ. «Դուք հերքո՞ւմ եք, որ բավականին լուրջ առաջընթաց է գրանցվել հենց նույն կրթության ոլորտում. այսօր մեր երեխաները ջեռուցվող դպրոցում են սովորում, որը տարիներ առաջ խնդիր էր»:
Սակայն «Ժառագության» ներկայացուցիչը չհամաձայնվելով՝ նշեց. «Դպրոցը պետք է կրթություն տա առաջին հերթին»։
 
Իսկ Ռուզաննա Մուրադյանը հավելեց, որ կրթություն տալու համար պետք է ապահովվել մինիմալ պայմաններ.
 «Միանգամից բոլոր հարցերը հնարավոր չէ լուծել՝ լինի դա Րաֆֆին Հովհաննիսյանը կամ չգիտեմ՝ ով...»:

Նյութի աղբյուրտ՝ http://www.haynews.am/hy/1363088910

No comments:

Post a Comment